Աշնանային պատկեր
Արտաքին տեսք
Աշնանային պատկեր
Չափչփում է խոնավ ու թաց փողոցները
Խելառ քամին,
Իսկ ծառերը նրա շնչից զգաստացած,
Լուռ,
Ամոթխած հարսի նման
Չկամորեն մերկանում են։
Արևը լուռ հեռանում է իր զենիթից,—
Ստվերները երկարում են։
Կանգնել մայթին՝
Սրթսրթում են ծառերը մերկ,
Ու ծածկվում են աղջամուղջի շղարշի տակ
Շենք ու փողոց,
Այգի ու մայթ...
02.01.1985, Ստեփանակերտ