Jump to content

Տրիոլետներ՝ պարետային ժամի շրջանակներում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տրիոլետներ՝ պարետային ժամի շրջանակներում
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 100)։

Տրիոլետներ՝ պարետային ժամի շրջանակներում


1

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային,
Պարետը «գիտե՞» այդ մասին,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։

Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր
Տասը րոպեով «շատ» շնչեցի,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային։


2

Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում,
Կրծում է հոգիս ու խոցում,
Հիմա՛ր է հիմա գիշերը։

Կրծում են մարմինս ու անցնում,
Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում։

1981, Ստեփանակերտ