Աշնանային (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ժայռաբեկորներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Աշնանային

Վարդան Հակոբյան

Իմ տան լույսը
ԱՇՆԱՆԱՅԻՆ

(Պատկեր)



Օրը արեւի աչքից ընկել է
Ու անձրեւների միջով է անցնում.
Հիմարիկ առուն լեռնալանջերին
Ձեռքը հավաքել ամպերի փեշը,
                Հեռուն է վազում...
Քրտինքով պատած, թոշնած մի տերեւ
Վռազում այնպես,
Այնպես է վազում առվի ջուրն ի վար,
Ասես կորցրած կանաչությունն իր
Ուր որ է պիտի գտնի քիչ հեռվում...