Աշունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թշնամու Ծանրացող ձյուն (Աշունը)

Սերգեյ Սաֆարյան

Վիրավոր

Աշունը,
մխրճվեց ինքն իր մեջ․ (ձմռանը՝ ձյունը
կարող է և չտեղալ)

տերևներն այլևս
դեղնած
չեն թափվում․․․ (սևն էլ գույն դարձավ)

Լուսաբացի
գունատ
հեքիաթից
հեռացել են
մարդիկ։

Ծածկեք
փոթորիկները
հողից
ծխացող
շշուկներով․

(Տղերքը
աշնանը
գարուններ են քանդակում)։