Վիրավոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշունը Ծանրացող ձյուն (Վիրավոր)

Սերգեյ Սաֆարյան

Այստեղ

Վիրավոր
ԱՍՏՎԱԾՆԵՐԻՑ
վախեցեք․

(պատերազմը թատերաբեմ է,
ուր ծափահարող հանդիսատեսը՝
վարագույրի ետևում է միշտ․․․)

Ամենականոնավոր
երևույթը
ռազմադաշտում
մահանալն է․ (…հատկապես, երբ չես մեռնում):

…բայց դուք վախեցեք
վիրավոր
ԱՍՏՎԱԾՆԵՐԻՑ․․․

(նրանցից մեկն էլ՝ ապրում է
Ղազանչեցոց վանքում)

Շուշին
ապրելու համար
հիմա
ավելի շատ
պատճառ ունի։