Տերեւն ապրում է հրաժեշտի պահ։
Եվ երկինքն է գգվում խենթորեն,
Եվ թողնում է, որ
Մաքուր կապույտը իր շուրջը ծփա
Որպես երգված երգ։
Տերեւը արդեն
Վախով է ծառի ճյուղից վար նայում,
Դա հիմա ինչ-որ նման է ասես
Իրեն... կորցնելուն։
Եվ նա ասում է.
- Մնաս բարով, օր՝ կիսատ մնացած,
Բարով, խնդությամբ դու շարունակվես...
Տերեւի երգը
Տաք երկրներ է փախցնում ահա
Նրան մտերիմ ինչ-որ մի թռչուն։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ծառի հուշերում օրեցօր քշվում
Եվ վերադարձի ճամփա է փնտրում
Դեռ նոր հեռացող տերեւների չուն։