Jump to content

Կրկնություն հին դասի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ ՀԻՆ ԴԱՍԻ


Անձրեւը պիտի քշեր ու տաներ,
Վայրկյանը պիտի քշեր ու տաներ,
Ու քամին պիտի քշեր ու տաներ -
Հողը։

Դուրս ելավ սակայն հողի տաք ծոցից,
Արմատներ ձգեց, ճյուղեր - քամու դեմ,
Ու անձրեւի դեմ, ու վայրկյանի դեմ -
Ծառը։
Ու հողը մնաց - ծլեց ու ծաղկեց,
ՈՒ ծառը մնաց - երբեք չճկվեց,
Ու ինձ պատմում է՝ այսպես ու այսպես...
Ծառն ինձ սրանով նոր դաս չի տալիս,
Պարզապես իմ հին դասն եմ կրկնում։