Առաջին ճերմակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ոսկե ձկնիկի հեքիաթը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Առաջին ճերմակը

Վարդան Հակոբյան

Երգեցեք՝ երգերը չմեռնեն
ԱՌԱՋԻՆ ՃԵՐՄԱԿԸ


Երբ ես առաջին ճերմակը տեսա
վարսերում իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
- Մի՛ տխրիր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Երբ որ ես երկրորդ ճերմակը տեսա
վարսերում իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
- Մի՛ տխրիր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Երբ ամբողջովին նստել էր ձյունը
վարսերին իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
Մի տխրի՛ր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Ես մի օր մորս ցույց տվի գլխիս
ճերմակն առաջին,
                հառաչեց հանկարծ
ու մի վայրկյանում
մայրս ծերացավ։