Առեւտրականը
Արտաքին տեսք
-Բարեւ, պարոն։
-Շաքարավազ չենք ստացել, բրինձ չենք ստացել, ալյուր չենք ստացել, որ ստանանք՝ անպայման կզանգեմ (ինքն էլ գիտե, որ հեռախոսագիծ չկա, ես էլ գիտեմ, որ ինքը գիտե դա)...
-Հա,հա... Մակարոն էլ,- ասում եմ, էն որ տակից հագնում են՝ նրանից էլ, լողի սապուն էլ...
(Ինքն էլ գիտե, որ կա դրանցից, չի տալիս, ես էլ ցույց եմ տալիս, թե չգիտեմ դա)։
-Աչքիս վրա,- ասում է։
-Աչքդ ապրած կենա,- ասում եմ։