Jump to content

Առուն անխոս է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Առուն անխոս է եւ լուռ չէ քարը,
Հավքի թեւերին թախիծ կա պուտ-պուտ։
Օրը ճաք տվեց, դոփում է դարը
Եվ վայրկյանները խառնում է անփույթ։

Ափս կամար եմ արել մի մոմի,
Արեւն է երկնի վանքում ղողանջում։
Տեր, նահատակաց հազար ողորմի,
Արցախա կանչն է նրանց ականջում։

Շիրմից-արյունից նոր լույս է հառնում,
Պարզկա՝ Հիսուսի հայացքի նման։
Խոսում է հավքը, առուն՝ թեւ առնում։
Հողին իջնում են սեր ու մանանա։