Առուն մանրեց շրշյուններդ Ու բաժանեց մայրամուտին. Տվեց ծաղկին, թփին, խոտին, Առուն մանրեց շրշյուններդ։ Լեզու առան մեր հանդերը Ու մերվեցին իմ կարոտին. Առուն մանրեց շրշյուններդ Ու բաժանեց մայրամուտին։