Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես, Իմ մեջ անմեռ է ոգին վեհության. Ես՝ խտացումը բարձրի, բարության, Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես։ Քիրսը՝ իմ հասցեն, անունս ասես Տանդռան զանգի կոճակ է վրան. Երեւի լեռան թոռ կամ ծոռ եմ ես, Իմ մեջ անմեռ է ոգին վեհության։