Առ գեղեցկուհի
Առ գեղեցկուհի
Չար մարդիկը իմանան.
Ո՞ւմ եմ սիրում, ո՞վ է իմ տերս,
Աստված գիտե այդ միայն։
5
Երբ նայում ես դու իմ վերա
Տխրությամբ լի հայացքով,
Ես տանջվում եմ, Առաված վկա,
Խորին լռություն պահելով։
Բնության որդիք քաղցր ձայնով
10
Ուրախություն են հընչում.
Սիրուն առվակն մեղմ խաղացքով
Յուր ալիքն է թավալում։
Անտառումը ման եմ գալի,
Գլուխ են տալիս հնձ ծառեր.
15
Սոխակները ուրախալի
Ողջունում են իմ քայլեր։
Սակայն, իզուր. սիրո ցնորներ
Խռովում են իմ հոգիս.
Այդ քո կրակոտ զույգ աչեր
20
Նկարվում են առաջիս։
Եթե հարուստ ես լինեի,
Գոհարներով և ոսկով,
Քեզ մի պալատ կըշինեի
Ադամանդյա դռներով։
25
Աթոռ պայծառ, ոսկուց ձուլած,
Պալատի մեջ կըդնեի,
Եվ քեզ, ո՜վ կույս, առջևդ չոքած,
Մինչև ի մահ կըպաշտեի:
Քաղցրահոտ ես իբրև ծաղիկ,
30
Վայելչագեղ քան էրոս,
Սե՛ր ես շնչում, ո՜վ գեղեցիկ,
Վա՛րդ ես բուրում և ամբրոս։
Ամարանոցում Դավիթովկա գյուղի մեջ