Jump to content

Ասում է՝ ծխում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *


Ասում է՝ ծխում եմ։
Բայց ծխախոտը պահած ծոցում,
ուրիշից է ծխախոտ վերցնում,
վառում է կրակով ուրիշի,
իր չունեցած ատամի տակ փստացնում։

Ասում է՝ երգում եմ։
Բայց քանի որ բառեր չունի սեփական,
ուրիշից է բառեր թռցնում,
հանգ ու վանկի զրնգոցով
իր չունեցած ատամի տակ... փստացնում։

Հ.Գ.
Երբ ձեռք է մեկնում, զգույշ, բացիլներ կան ձեռքերի վրա,
Ասում են թե՝ մկան մեզով է հունցված կավը նրա։