Jump to content

Աստվածուհի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՍՏՎԱԾՈՒՀԻ


Ուրիշ ոչինչ չեմ ուզում. -
Օգնիր, որ ես ինձ ներեմ,
Օրվա շունչը տեղ բերեմ,
Ցավս ինձնից տարբերեմ,
Սեւն իմ սրտից ես քերեմ.
Անսա, փրկեա, Սրբուհիս։

Սերս աղերս է դարձել, -
Պահը բռնել չի տալիս,
Լացը հասավ ժպտալիս,
Արցունքը լույս է լալիս,
Հավատս տուն չի գալիս.
Անսա, փրկեա, Սրբուհիս։

Դարեր կանցնեն, իսկ ես՝ չէ, -
Զի իղձ ունեմ՝ չեմ հասել,
Խաչված բառեր՝ չեմ ասել,
Սրտի ծալքեր՝ չեմ բացել,
Դժվար ճամփա՝ չեմ անցել.
Անսա, փրկեա, Սրբուհիս։