Աստված խրատեց տերտերին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատահական տերտերը Աստված խրատեց տերտերին

Հայկական ժողովրդական հեքիաթ

Անկոչ հյուրը
[ 554 ]
8. ԱՍՏՎԱԾ ԽՐԱՏԵՑ ՏԵՐՏԵՐԻՆ

Լինըմ ա չի լինըմ մի թամահով տերտեր ա լինըմ։ Էտ թամահով տերտերը ունենըմ ա մի հատ ախչիկ։

Տերտերը իրա աքուշկի էրկաթների տեղ ոսկուց ա շինըմ։

Հետո ասըմ ա․— էս պատերն էլ բիրատի ոսկուց ըլի՝ շատ լավ բան կըլի էլ ընձի դարտ չեմ ունենա աշխարքումըս։

Էթըմ ա ժամ, աղոթք անըմ, թե. «Աստվա՜ծ, իմ խնթիրս, աղաչանքս կատարի, իմ օթախը բիրատի ոսկի լի աքուշկիս պես»։

Մի իրեք-չորս օր էթալուց հետո մի մարթ ա երևըմ դրա աչքին։

— Բա՛, տերտեր,— ասըմ ա,— գնա՛, աստվածութունը լսեց քեզ, ժամի դռան հետևեն մի հատ պուճուր տորակ[1] կա, վե կալ գնա՛ ախպուրը, լվացվի, տորակը ըղողի, ջուր լցրու բեր, որտեղ որ էտ ջուրը ածես, կամ ձեռ տաս, կդառնա ոսկի։

Տերտերը էտ բիրատի կատարըմ ա, տորակով ջուրը բերըմ ա, որտեղ ածըմ ա, կամ ձեռ ա տալի, ըլըմ ա ոսկի։

Ախչկա հետ գնըմ են բաղը, բաղի ծաղիկների, վարթերի վրա ջուր ա շաղ տալըմ, ջուրը վերջանըմ ա։

Ետով էլ ձեռներն ա քսըմ էս քարին, էն ծառին, բիրատի դառնըմ ա ոսկի։

Ախչիկն ասըմ ա․— Հայրի՛կ, խի՞ ըտենց արեցիր, հըմի ֆոտ չի գալիս, էն վախտը լավն էր։ [ 555 ] Հերն ասըմ ա․— Ախչի՛կ ջան, դե ա՛ռ էս մի վարթը. տար զարդարի մոտ, տես ինչքան փող կտա:

Ախչիկը տանըմ ա, մի այլուղ փող ա բերըմ։

Հերն ասըմ ա․— Տեսա՞ր ախչիկս, ինչքան փող բերեցիր:

Ախչիկն էլ ուրախանըմ ա, իրար հետ գալիս են տունը:

Տերտերի թամահիցը իշտահ չի ըլըմ, որ էտ օրը հաց ուտի:

Մնըմ ա առավոտը, ախչիկս ասըմ ա․— Հայրի՛կ, սոված եմ:

Տերտերն ասըմ ա․— Ես չեմ ուզըմ, դու կեր:

Ու էրթմ ա բաղը, էտ օրն էլ հաց չի ուտըմ, գալիս ա քընըմ:

Առավոտը վեր ա կենըմ, ասըմ ա,— Ախչիկս, սոված եմ, գնա՛,— ասըմ ա,— բաղառիցը ձուկ առ բեր, ուտենք:

Ախչիկը գնըմ ա, բերըմ, էփըմ։ Բերըմ ա ուտելու: Տերտերը ձեռը տանըմ ա, որ վելնի՝ ըլըմ ա ոսկի: Ստով չանղալով ա վերցնըմ, դնըմ ա բերանը, էլն ա ըլըմ ոսկի, չունքի բերանը ջուր էր առե:

Ասեց․― Չեղա՛վ, ես սոված կմեռնեմ:

Ինչ վե կալավ, որ ուտեր՝ ոսկի դառավ, ու սիրտը լցվեց, հ'աշկերիցը արտասունք էկավ:

Ախչիկը տեսավ, որ հերը լաց ա ըլըմ, ընկավ ղուճաղը[2] ասավ.— Հայրի՛կ, խի՞ ես լաց ըլըմ:

Տերտերը էլի լաց էլավ, ու ախչիկն էլ լաց էլավ: Ձեռը տարավ, որ գրկեր ախշկանը, ախչիկը դառավ ոսկի: Տերտերը շատ լաց էլավ:

― Մի ախչիկ ունիմ,— ասավ,— էն էլ էլավ ոսկի։

Վեր ա կենըմ, էթըմ ա բաղը: Շատ ման գալուց հետո գալիս ա տուն, նստըմ ա, աբոշկիցը մտիկ ա անըմ, տենըմ ա՝ մի հատ աղքատ նստած, իրա հավարած հացերն ա ուտըմ իշտահով, որ տերտերի քեֆը գալըմ ա:

Տերտերն ասըմ ա․— Աստվա՜ծ, ոչ մի բան չեմ ուզըմ, թող ազատվեմ էս դրութինիցը, թաքլա աղքատ ըլեմ:

Անցնըմ ա էտ օրը, առավոտը տերտերը էթըմ ա ժամը:

Նորից աղոթք անըմ ա, ասըմ ա.— Աստվա՜ծ, իմ ախչիկն եմ ուզըմ, իշտահով հաց ուտել եմ ուզըմ, ոսկի չեմ ուզըմ:

Անց ա կենըմ մի օր էլ, իսկ տերտերը անոթի՜, ծարա՜վ, [ 556 ] շորորըմ ա ոտի վրա։ Էլ ետ էթըմ ա ժամը աղոթք անըմ, որ աստված ետ առնի տվածը։

Էն մարթը հ'աշկին էրևըմ ա, ասըմ ա.— Տերտե՛ր, գնա էն տորակը վե կալ, գնա՛ էլ էն ախպուրը, լվացվի, տորակն ըղողի, ջուր լցրու բեր, որտեղ որ ձեռ ես տվել, ոսկի ես գարցրել, շաղ տուր Էն տեղերը, կդառնա առաչվանը:

Տերտերը բիրատի կատարըմ ա:

Որ ախչկա վրա ջուր ա շաղ տալի, ախչիկը փռշտըմ ա, նստըմ ա ու ասըմ ա․— Հայրի՛կ, ես ինչքամ եմ քնե:

Ասըմ ա.— Շատ ես քնե բա՞:

Ախչկանը վեր ա հանըմ, ճամփըմ ա բաղառը, հաց-մաց ա բերել տալի, կերակուր էփել տալի, ու նստըմ ա, իշտահով ուտըմ ա:

Ուտելուց ետով, իրա աքոշկի առաչվա ոսկի էրկաթները ջարթըմ ա, բժանըմ քասըրներին, էլ թամահ չի անըմ ուրիշ բանի:


  1. Պուլիկ (ծանոթ․ բավահավաքի)։
  2. Գիրկը։ (ծանոթ․ բանահավաքի)։