Ավանդութիւն
Արտաքին տեսք
ԱՎԱՆԴՈՒԹԻՒՆ
Ասեմ որդեակ և լո՛ւր հուշիկ
Հարց անցելոյն բանք անուշիկ.
Ասէր Ներսէս սէգ ծերունին
Եւ հառաչէր հէգ ծերունին։
5
Տեղի դիրքը
Դաշտ փոքրադիր և բոլորակ
Ի կենտրոնի չքնաղ բլրակ,
Յերից կողմանցն խորակորք
Պատեն դաշտին զբոլորք.
10
Ժայռք ամեհիք [հնադարեան]
Բացեալ զկուրծսն յաղթական
Որպես միակ անպարտելի
Ընդիմամարտ ժամանակի.
Վկա անցիցն հինօրեան
15
Եւ հնութեանցն պահարան
Ի նա յանմերձ վայրի անդ
Են ձեռակերտ ապաստանք,
Ուր մին բազէ սրաթռիչ
Շինէ ձագուցն իւր զբուն՝
20
Եւ վայր հանգիստ աշխատանաց
Գտեալ գործէ ժիր մեղուն
Եւ լերկ կրծքին կատաղի
Զարկէ գետը փրփրալի,
Կորուսանէ զիւրն զթափ
25
Եւ անկանի ի մրափ.
Ծփան ալիք հանդարտացեալ
Եւ ընդ ափունս խաղ առեալ
Առվայր լռիկ և խլաձայն...
1887