Գրված է 1887 թվականին:
Անավարտ է, սևագիր։ Գրաբար գրված երկերից է, որոնց կապակցությամբ «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ американская» հոդվածի սևագիր տարբերակում բանաստեղծը գրում է, որ մի քանի ընկերներ իրեն խորհուրդ էին տալիս հրաժարվել բարբառից և համոզելու համար կարդում էին հին գրաբար ոտանավորներ, ես էլ «…լեզուս փոխեցի, սկսեցի գրել գրական լեզվով («Արև ու Լուսին» և այլն) և մինչև անգամ գրաբար, թեև չգիտեի» (տե՛ս ՈԻՀ2, էջ 421)։
Ամենայն հավանականությամբ երկի բովանդակությունը լինելու էր XII դարում նահատակված Գրիգոր Մամիկոնյանի և նրա քույր Խորիշահի մասին հյուսված ավանդությունը (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 232):
ԳԱԹ Թֆ №16 պահվում է մեկ ինքնագիր՝ տողատակ տրված հետևյալ բացատրություններով.
|
Սակայն ինքնագրում այս բառերից ո՛չ մեկն օգտագործված չէ։ Առաջին անգամ տպագրվել է ՈԻՀ2, էջ 233։
Տպագրվում է ինքնագրից։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Սևագիր է։ Հավանարար, գրված է 90-ական թվականներին։