Jump to content

Արթնացող հողում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐԹՆԱՑՈՂ ՀՈՂՈՒՄ


Բառերը միշտ էլ կանաչ են լինում,
Նրանք թոշնում են միայն այն պահին,
Երբ հանկարծ իրենց տեղը չեն դրվում։
Դրա համար էլ,
Գրիչ առնելիս,
Ձեռքիս տեղ ասես սիրտս է դողում։

Իր տեղը գտած բառը երգի մեջ
Այնքան է տեղին,
Որքան արմատը արթնացող հողում։