Արթուն է վիշտը տոկուն…
Արտաքին տեսք
* * *
Արթուն է վիշտը տոկուն,
Աննինջ է, բայց անվհատ
Հազարամյա իմ հոգում։
Խոհերըս դառն են դեռ, խոց,
Բայց վառ է սրտիս մթնում
Անմար մի, բորբոք մի բոց։
Երկի՛ր իմ աղետավոր,
Ասում եմ՝ տոկա՛ համառ.
Գալու է հարության օր։