Jump to content

Արտուտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

1880



ԱՐՏՈԻՏ



(Ավանդություն)



Արտուտի՛կ, ինչո՞ւ թըռչում ես վեր վեր,
Երկընքեն ասում ես տըխուր տաղեր,
Պարտեզ ու այգի ինչո՞ւ չես գընում,
Քընքուշ ձագերըդ որտե՞ղ ես հանում։

-Ա՜ խ, շատ են, շատ են իմ կըսկիծն ու ցավ.
Եմ մըտերիմը գընաց, հեռացավ.
Հայ հողագործը-իմ սերտ բարեկամ,
Թըշնամու ահեն գընաց գաղթական։
Այն օրից հայոց դաշտք ամայացան,
Բերրի արտերը փըշով լցվեցան...
Տափի վրա չունիմ ես հանգըստություն,
Ու այդոր համար երկինք եմ թըռչում։
Երկինք եմ թըռչում ցերեկ, իրիկուն,
Երգով աղերսում եմ միշտ աստըծուն,
Որ մեզ ողորմի իր աջով գըթած,
Հայ հողագործին անե գերեդարձ,
Հայաստան բերե խեղճ հայ գեղջուկին,
Ա՛յս է խորհուրդը իմ տըխուր երգին։