Jump to content

Արփագետուկ (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՓԱԳԵՏՈՒԿ


Մանկության տան ավերակներում շրջում եմ՝
որպես վթարված ինքնաթիռի
բեկորների մոտ։
Իմ աչքերից կրակ ու ծուխ է բարձրանում։
Եվ հանգչած մոխիրների ու քարերի մեջ
փնտրում ու ոչ մի տեղ չեմ գտնում «սեւ արկղը»։

                                      2005թ.