Արփենիկին
Արտաքին տեսք
ԱՐՓԵՆԻԿԻՆ
Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծյամնե՜ր, ժայռե՜ր...
Ինչպես որ թողիր՝ էս ժամին էլ դեռ
Վայրենի՜, չըքնա՜ղ կանգնած են ու կան։
Եվ հիշում են միշտ էն գիժ աղջըկան,
5
Որ իր կուսական զըվարթ աղմուկով,
Արծաթ ծիծաղով, ճիչով ու երգով
Լըցնում էր անտառն իրենց շըրջակա—
Ու... հիմա չըկա՜... ու հիմա չըկա՜...
1917