Արևհատ և օձմանուկ
[ 214 ] Ժամանակով մի թաքավոր ա ըլըմ։ Էտ թաքավորը մի օր դուս ա գալիս բալկոնը ման գալի, տենըմ ա, որ մի օց հ՚իրա ճուտերը բերել ա բակի միչին սիրըմ ա:
Թաքավորն էտ որ տենըմ ա, ասըմ ա.— Տեր աստվա՛ծ, ի՜նչ կըլի որ ինձ էլ մի զավակ տայիր, ես էլ սիրեի իմ զավակին. բա ես էս օցի զդար էլ կայի ոչ, որ մի օցի ճուտ էլ ա ինձ տալիս չես։
Էտ ժամանակը ասսու ողորմութենի դուռը բաց ա ըլըմ, աստված լսըմ ա թաքավորի խնթիրը ու օցի ճուտ ա տալի։
Գալիս են թաքավորին հ՚աշկալիս, ասըմ են.— Թաքավոր, հ՚աշկդ լի՛ս։ Կնիկդ ազատվեց, համա ինչ անես, որ մի օցի ճուտ ա բերել։
Թաքավորն ասեց.— Փա՛ռք ասսու, ի՛նչ անեմ, էլի զավակ ա, էտ ա կամեցել աստված։
Էտ օցի ճուտը օրական մենձանըմ էր, մի շափթվա վրին համարյա դառավ մի ուշապ։
Թաքավորի սինոթապետները ասեցին.— Սրան ընչո՞վ կշտացնենք։
Ինչ բան տվին՝ կերավ ոչ. հա գոռըմ էր, ուտելիք էր ուզըմ, ուզըմ էր պատերը քանդի։
Մի օր նազրի ախչիկն էկավ որ էտ օցին տենի, օցը էտ ախչկա թևիցը բռնեց, քաշեց նեքսև, կուլ տվուց. ըտի հ՚իմացան, որ դրա կերածը ախչիկ պըտի ըլի։ [ 215 ] Թաքավորը հրամայեց, որ հ՚ամեն օր մի ախչիկ տան ուշապին՝ ուտի: Սալդաթները գնացին չոլերը ման գալու, որ հ՚անտեր ախչիկ քթնեն, բերեն տան ուշապին։
Օրվա մի օրը մի ախչիկ քթան, անըմը՝ Արևհատ, բերին թաքավորի կուշտը։
Թաքվորն ասեց.— Տարե՛ք, տվեք իմ տղին։
Էլ կարըմ չին որ դուռը բաց անեին էտ ուշապի երկուղիցը, Արևհատին տարան երթկիցը կախ արին, տվին ուշապին:
Արևհատն ասեց.— Բարիլիս քե՛զ, թաքավորի որթի՛։
Ուշապը խրխին պատռեց, դառավ մի լավ տղա, էկավ ախչկա կուշտը. շատ սիրեցին հ՚իրար։
Թաքավորն ասեց.— Գնացեք տեհեք՝ ախչկան կերե՞լ ա, թե ոչ։
Գնացին տեհան, որ ուշապը դառել ա մի լավ տղա։
Տղեն ասեց.— Խի՞ էր դռները փակել, բաց արե՛ք։
Դռները բաց արին, գնացին թաքավորին ասեցին.— Քու ուշապը մի լավ տղա ա դառել։ Էն ախչկա հետ ասըմ ա խոսըմ։
Թաքավորը շատ ուրախացավ, էկավ հ՚իրա տղի կուշտն ասեց.— Բարի լի'ս, որթի՛։
Տղեն ոտի կաննեց, Արևհատն էլ ոտի կաննեց, գլուխը վե բերին թաքավորին:
Թաքավորը շատ ուրախացավ, տեհավ որ հ՚իրա տղեն շատ կատարյալ տղա ա, Արևհատն էլ շատ աբռով ախչիկ ա:
— Է,— ասեց,– որթի, հմի ի՞նչ ես ուզըմ:
Տղեն ասեց.– Թաքավորն ապրած կենա, ինձ պսակի Արևհատի հետ։
Թաքավորը հարսանիք արուց, օխտն օր, օխտը քշեր կերան խմեցին, Արևհատի ու Օձմանուկի կենացը խմեցին:
Հարսանքից ետո թաքավորը կանչեց Արևհատին ու ասեց.– Որթի՛, մի պատմի տենենք՝ դու ո՞ւմ ախչիկն ես։
Արևհատը ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես մի հ՚անտեր ախչիկ եմ, հեր ունեմ ո՛չ, մեր ունեմ ո՛չ, մի խորթ մեր ունեի. հ՚ամեն օր ինձ մի գրվանքա բուրթ էր տալի ու ասըմ. «Տավարը տար արածացրու, էս բուրթն էլ կմանես, հ՚իրիկվանը կբերես»: Ուտելու էլ մի կտոր չոր հաց էր տալիս ու ասըմ. «Հացի կեսը հ՚իրիկունը ետ կբերես»: [ 216 ] Մի օր թեշին ձեռիս քարափի գլխին կաննած մանըմ ի, ղաֆի քարափը ծակվեց, թեշիս ընկավ մեչը։ Կռացա մտիկ տվի, տեհա մի պառավ կա զաղի[1] միչին, ասեցի. «Նանի՛, մի թեշիս տուր ըտի ընկավ»: Պառավն ասեց. «Որթի՛, ես կարըմ չեմ տեղիցս կաննիլ, հ՚արի թեշին վե կալ տար»: Ասեցի. «Դուռը ո՞րդի ա»: Ասեց. «Որթի՛, ձորի միչից հ՚արի»: Ձորի միչովը գնացի, տեհա էտ զաղի դուռը բաց, մտա նեքսև, որ թեշիս վերնեմ, մըն էլ տեհա դուռ կա ոչ։ Ասեցի. «Նանի՛, դուռը ի՞նչ էլավ»: Նանն ասեց. «Որթի՛, հլա հ՚արի իմ կուշտը, բան պըտեմ ասիլ, ետո ես դուռը շանց կտամ»:
Գնացի պառավի կուշտը, պառավն ասեց. «Մի ավիլը վե կալ, իմ տունս սրփա»։ Ավիլը վե կալա, պառավի տունը սրփեցի, պառավն ասեց. «Որթի ջա՛ն, մեր տունն ա թամո՞ւզ, թե ձեր տունը»: Ես պառավին ասեցի. «Նանի՛, ձեր տունը թամուզ ա». համա թամուզ չէր, շատ կեղտոտ էր։ Ետով ասեց. «Որթի ջա՛ն, հ՚արի նստի. գլուխս դնեմ ծնկանդ, մի քիչ քութութա»: Գնացի, նստեցի, պառավը գլուխը դրուց ծնկանս, քութութեցի: Ասեց. «Որթի ջա՛ն, իմ գլուխն ա թամո՞ւզ, թե քու մոր»: Ասեցի. «Նանի ջա՛ն, քու գլուխը թամուզ ա»: Ետո ասեց. «Քունս տանըմ ա, թող մի քիչ քնեմ ծնկանդ վրա, իմ քնած վախտը մի սև ջուր կգա՝ ինձ հ՚իմաց մի՛ տալ, ետո մի կարմիր ջուր կգա՝ էլի հ՚իմաց մի տա, եննա մի դեղին ջուր կգա գետի նման, ջուրը գալուն պես ինձ հ՚իմաց տուր»։ Ասեցի. «Լավ»։ Պառավը քնեց, տեհա, սև ջուրն էկավ՝ ձեն հանեցի ոչ, մի քիչ հ՚անց կացավ, տեհա կարմիր ջուրն էկավ՝ էլի ձեն հանեցի ոչ, մըն էլ տեհա դեղին ջուրն էկավ, ասեցի. «Նանի՛, նանի՛, վե կաց, դեղին ջուրն էկավ»։ Նանը տեղիցը վե թռավ, ոտերիցս բռնեց, գլուխս կոխեց ջրի մեչ, մազերս դառավ բոլորը ոսկի։ Ետո պառավն ինձ դուռը շանց տվուց, ասեց. «Դե'հ, գնա՛, որթի, աստված քեզ հետ ըլի»:
Դուս էլա զաղից, էկա մեր տավարի կուշտը, ասեցի. «Ինչ անեմ, ինչ չանեմ, ես էս ոսկե մազերով էթամ տուն, իմ խորթ մերը ինձ կծեծի, մազերս կպոկի»։ Գնացի մի չոբանի աղաչեցի, որ մի գառ մորթի, միսը հ՚իրան ըլի, գառինը ինձ տա: Չոբանն ասեց. «Շատ լավ կըլի, ա՜յ քիր, ես էլ քեզ էտ լավութունը կանեմ»: [ 217 ] Չոբանը վե կացավ, մի գառ բերուց, մորթեց ասեց. «Ա՛յ քիր, նստի՛, մի քիչ խորոված անեմ, ուտենք»: Խորոված արեց, կերանք, ետո գառինը վե կալա, քաշեցի գլուխս, մազերս ծածկեցի։ Ընչանք հ՚իրիկուն մնացի արևի տակ, գառինը գլխիս չորացավ, տավարը քշեցի, բերի տուն։ Մերս ասեց. «Ա՜յ անզգամ, խի՞ չես քոմմա բուրթը մանել». բարկացավ ինձ վրա, մի քանի սիլլա տվուց։ «Դե՛հ,— ասեց,— հ՚արի գլուխդ լվանամ, ըսօր շափաթ ա»։ Ասեցի. «Ուզըմ չե՛մ, իմ գլուխը լվանալ մի՛»: Իմ պուճուր քիրը, որ իմ մոր հալալ ախչիկն էր, վրա թռավ իմ գլխիս զառինը պոկեց, ոսկե մազերս փռվեց գեննին։ Մերս ասեց. «Ա՛յ, անզգամ, էս ի՞նչ բան ա»։ Նստեցի քոմմա ասեցի մորս. մերս ասեց. «Տո լի՜րբ, հ՚առավոտը կտանես իմ ախչկանն էլ շանց կտաս էտ քարափը, որ իմ ախչիկն էլ ոսկե մազ ունենա»։
Հ՚առավոտը, լիսը որ բացվեց, մերս տավարը դուս հանեց, մի գրվանքա բուրթ տվուց քվորս, մի կտոր չոր հաց, գնացինք։ Գնացինք, քվորս շանց տվի քարափը, գնաց կաննեց գլխին, թեշին մանեց. էլի քարափը ծակվեց, թեշին ընկավ մեչը, կռացավ տեհավ, մի պառավ կնիկ նստած ա, բարկացած ասեց. «Նա՛նի, թեշին տո՛ւր»։ Պառավն ասեց. «Որթի՛, հ՚արի՛, վե կալ տար, ես մենձ կնիկ եմ, կարալ չեմ տեղիցս կաննիլ»: Ախչիկը բարկացած ասեց. «Սրա դուռը ո՞րդի ա»։ Ասեց. «Ձորի միչովն հ՚արի»։ Ախչիկը ձորի միչով վեր էկավ, տեսավ մի զաղի դուռ բաց ա, նեքսև մտավ, կռացավ որ թեշին վե ունի, տեհավ դուռը կա ոչ, ասեց. «Նանի՛, դուռը կորցրի, հ՚ո՞ւր ա»: Նանն ասեց. «Որթի, հըլա հ՚արի, բան պըտեմ ասիլ»: Գնաց պառավի կուշտը: «Մի,— ասեց,— ավիլը վե կալ, մեր տունը սրփա»: Ախչիկը սրփեց պրծավ, պառավն ասեց. «Որթի՛, մե՞ր տունն ա թամուզ, թե ձեր»: Ախչիկը բարկացած ասեց. «Մեր տունը թամո՛ւզ ա, ձեր տունը մուռտառ»: «Դեհ,— ասեց, որթի՛, վնաս չունի, մենձ կնիկ եմ, իմ սրփողս ո՞վ ա: Դե մի քիչ նստի, գլուխս դնեմ ծնկանդ, մի քիչ քութութա»: Ախչիկը նստեց, պառավը գլուխը դրուց ծնկան վրա, ախչիկը քութութեց. որ պրծավ պառավն ասեց. «Որթի՛, ի՞մ գլուխն ա թամուզ, թե քու մոր գլուխը»: Ախչիկը բարկացած ասեց. «Վա՜յ քու գլխին, իմ մոր գլուխը թամուզ ա»: Պառավն ասեց. «Որթի՛, ես մի քիչ կքնեմ, մի դեղին ջուր կգա՝ ինձ հ՚իմաց տաս ոչ, մի կարմիր ջուր կգա՝ ըլեդ հ՚իմաց տաս ոչ, ետո մի սև ջուր կգա՝ ինձ հ՚իմաց տուր»: Պառավը քնեց, աղջիկը [ 218 ] տեհավ, որ դեղին ջուրն էկավ՝ ձեն տվուց ոչ, ետո էկավ կարմիր ջուրը՝ էլի ձեն հանեց ոչ, էկավ սև ջուրը՝ պառավին ձեն տվուց, պառավը զարթնեց, ախչկա ոններից բռնեց, կախեց ջրի մեչը, հեխճ ախչիկը սև-սևացավ, մի մսի կտոր էլ ճակտիցը կախ էլավ։ Պառավն ասեց. «Որթի՛, դուռը բաց ա, գնա»: Ախչիկը մտիկ արուց տեհավ որ դուռը բաց ա, թեշին վե կալավ, էկավ իմ կուշտը։ Տեհա՝ զարհուրեցի, մի այբեջար բան էր դառել՝ ասեցի. «Ախչի, խի՞ ըտենց էլավ»: Ասեց. «Եսի՞մ, պառավն ինձ կոխեց սև ջրի մեչ. ըսենց էլա»: Վեկացանք գնացինք տուն, մերս որ տեհավ հ՚իրա ախչկանը էս օրին՝ փետը վե կալավ ինձ ծեծեց, տանից դուս արեց. էկա հանդը, նստեցի ծառի տակը, լաց ի ըլըմ, քու սալդաթները էկան ինձ բռնեցին, բերին։ Ասեցի. «Հ՚ո՞ւր եք տանըմ»։ Ասեցին. «Քեզ տանըմ ենք թաքավորի տղի հըմար»։
Ես էլ վե կացա էկա, թաքավորն ապրած կենա։
- ↑ Այր, (ծանոթ. բանահավաքի):