Jump to content

Աւետարան ըստ Մատթէոսի/Գլուխ 1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<<< Սկիզբ Քրիստոսի ազգաբանութիւնը և ծնունդը Գլուխ 2 >>>


1 Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը:

2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային և նորա եղբայրներին. 3 Յուդան ծնեց Փարէսին և Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին. 4 Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինաբադին. Ամինաբադը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5 Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբէդին Հռութից. Ովբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ թագաւորին: 6 Դաւիթ թագաւորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջիցը 7 Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային. 8 Ասան ծնեց Յովսափատին. Յովսափատը ծնեց Յովրամին. 9 Յովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10 Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Յովսիային: 11 Յովսիան ծնեց Յեքոնիային` և նորա եղբայրներին, Բաբիլոնի գերութեան ժամանակին: 12 Բաբիլոնի գերութիւնից յետո Յեքոնիան ծնեց Սաղաթելիէլին. Սաղաթիէլը ծնեց Զօրաբաբէլին. 13 Զօրաբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին. 14 Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին. 15 Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին. 16 Յակոբը ծնեց Յովսէփին` Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս: 17 Արդ` բոլոր ազգերը Աբրահամից մինչև Դաւիթ տասնևչորս ազգ են, և Դաւիթից մինչև Բաբիլոնի գերութիւնը տասնևչորս ազգ, և Բաբիլոնի գերութիւնից մինչև Քրիստոսը տասնևչորս ազգ:

18 Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդ այսպես էր. Այսինքն նորա մայրը` Մարիամը նշանուած լինելով Յովսէփին` դեռ մինչև նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ: 19 Եւ նորա մարդը Յովսէէփը արդար լինելով, և նորան խայտառակել չ’ուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան: 20 Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևեցաւ նորան և ասեց. Յովսէփ`Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետև նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է: 21 Եւ նա որդի կ’ծնի, և նորա անունը Յիսուս դնես. որովհետև նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը: 22 Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է. 23 Ահա կոյսը կ’յղանայ և որդի կ’ծնի. և նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. որ թարգմանվում է` Աստուած մեզ հետ: 24 Եւ Հովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. և առաւ իր կնիկն իր մօտ: 25 Եւ չ’գիտէր նորան մինչև որ նա իր անդրանիկ որդին ծնեց, և նորա անունը կոչեց Յիսուս: