Աւետարան ըստ Մատթէոսի/Գլուխ 3
<<< Գլուխ 2 | Գլուխ 4 >>> |
1 Այն օրերումն եկաւ Յովհաննէս Մկրտիչը, քարոզում էր Հրէաստանի անապատումը, 2 Եւ ասում. Ապաշխարեցէք, որ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը: 3 Որովհետև սա է այն ասուածը Եսայի մարգարէի ձեռովը, որ ասում է. Անապատումը կանչողի ձայնը. պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արէք նորա շաւիղները: 4 Եվ ինքը Յովհաննէսը ունէր իր հագուստը ուղտի բրդից, և կաշիէ գօտի իր մեջքին, և նորա կերակուրն էր մարախ և վայրի մեղր: 5 Այն ժամանակ դուրս էին գնում նորա մօտ Երուսաղէմը և բոլոր Հրէաստանը և Յորդանանի բոլոր կողմերը: 6 Եւ մկրտվում էին Յորդանանի մեջ նորանից` իրանց մեղքեը խոստովանելով: 7 Եւ երբոր նա տեսաւ որ Փարիսեցիներից և Սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտութեանը, ասեց նորանց. Իժի զավակներ, ո՞վ ցոյց տուեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը: 8 Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք: 9 Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. որովհետև ասում եմ ձեզ, թե Ասուած կարող է այս քարերից որդիներն յարուցանել Աբրահամի համար: 10 Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մեջ կ’գցուի: 11 Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարութեան համար. բայց իմ ետևից եկողն ինձանից զօօրաւօր է, որի կոշիկները վեր առնելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով և կրակով: 12 Որ հոսելին նորա ձեռին է, նա կ’սրբէ իր կալը և իր ցորենը կ’հաւաքէ շտեմարանը, իսկ յարդը կ’այրէ անանցանելի կրակով:
13 Այն ժամանակ Յիսուսը Գալիլեայից եկաւ Յորդանան Յովհաննէսի մօտ նորանից մկրտուելու: 14 Եւ Յովհաննէսն արգելում էր նորան և ասում. Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, և դու ի՞նձ նօտ ես գալիս: 15 Եւ Յիսուսը պատասխան տուաւ և ասեց նորան. Թոյլ տուր հիմա, որովհետև այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք: Այն ժամանակը թոյլ տուաւ նորան: 16 Եւ մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. և ահա երկինքը բացուեցաւ նորա համար, և նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս և գալիս նորա վերայ: 17 Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի: