Jump to content

Աքլար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


ԱՔԼԱՐ



Ինչո՞ւ աքլարը կանգնած է բակում,
Պինդ, պինդ կանչում է իր կուկուրիկուն։

Էնդուր որ` վաղուց արևն է ծագել,
Բայց ծույլ երեխան քնից չէ՛ զարթել,

Դեռ չէ վերկացել, աղոթքը արել,
Դըպրոցի դասը դեռ չէ սովորել։

Կանչում է աքլարն իր կուկուրիկուն,
Տըղայոց պարտքը միտերն է ձըգում։