Jump to content

Պտուղներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


ՊՏՈԻՂՆԵՐ



Լավ պըտուղներ են՝
Տանձ, կեռաս, սալոր,
Մոր, ելակ, հաղարջ,
Դեղձ, բալ ու խընձոր։

Բայց երբ տեսնում եմ
Խաղող ու ծիրան,
Ինչո՞ւ հիշում եմ
Ես միշտ Հայաստան։