Jump to content

Բայրընին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բայրընին
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 153,
ծ. ― էջ 589

ԲԱՅՐԸՆԻՆ


Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ,
Ազատությունը կաշկանդող շըղթան
Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։

5 Ի՜նչպես դարձրել ես բանտը հայրենիք
Եվ ողջ աշխարհը՝ լայնարձակ մի բանտ...

Ահա տանջանքի աշխարքում բընիկ
Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,
Եվ արտասվում են քո անմահ երգում,
10 Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։

1895