բանաստեղծության մտահղացումը կապվում է երկու գաղթական ամուսինների հետ, որոնց աշնանային Թիֆլիսի փողոցներից մեկում կողք-կողքի քայլելիս՝ տեսել է Թումանյանը։ Այստեղից էլ երրորդ ենթադրությունը, թե հալածական երկու սև ամպի պատկերի մեջ բանաստեղծը խտացրել է հայության երկու հատվածների քաղաքական ճակատագիրը» (Ա. Ինճիկյան, Հովահննես Թումանյան, էջ 500—501)։
1895
Ո՞Վ ՏԱՐԱՎ
(«Դուք ինձնից տարաք հիշատակարան…»)
(էջ 152, 460)
Գրված է 1895 թ. նոյեմբերի 11-ին։
ԹԸԱ № 1 ծոցատետրում պահվում են երկու սևագիր-ինքնագիր։ Առաջինը նախնական գրառումն է, որի վերևում Թումանյանը գրել է. «Օր. Ե. Վ., 11 նոյեմբերի, 95, Ախլք.»։ Երկրորդը համեմատաբար ավելի մշակված է, չի թվագրված։
Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր հասարակական գիտությունների», 1979, № 1, էջ 29, հրատարակել է Խ. Գյուլնազարյանը։
Տպագրվում է ինքնագրից։
Նվիրված է օր. Երանյակ Վարդանյանցին (հետագայում՝ Գյուզալյան, Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, գյուղատնտես Տիգրան Գյուզալյանի կինը, 1879—1916)։
ԲԱՅՐԸՆԻՆ
(«Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ...»)
(էջ 153)
Գրված է 1895 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ Բայրոնի «Շիլյոնի կալանավորը» պոեմի Թումանյանի կատարած թարգմանության հետ տպագրվել է առանձին գրքով 1896 թ., այնուհետև՝ Եժ 1, 125։
Արտատպվում է հիշատակված գրքից:
Թումանյանը Բայրոնի ատեղծագործությամբ հափշտակված է եղել 1890-ական թթ.։ Գևորգ Ասատուրը վկայում է, թե այդ տարիներին նա «անգլերեն դասեր էր վերցնում Թիֆլիսի անգլիական փոխ-հյուպատոս