Jump to content

Բարդին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՐԴԻՆ


Պատուհանիս տակ դողում է անվերջ,
Սառած ճյուղերը իրար է զարկում.
- Քնել կլինի՞ ձմռան բքի մեջ...
Ու մի այնպիսի հայացքով է նա
                Նայում քրտնաթոր
Ապակիներին իմ պատուհանի,
Որ... մեղավոր եմ զգում ինձ ներսում։