Ջինջ կապույտների նվագով գերված
Ժպտում է ահա մի բարի լուսին
Եվ նրա դեմքից
Խաղաղություն է ծորում սարերի
Ուսերով անցնող ճանապարհներին:
Իսկ ձորալանջին
Թփեր ու ծաղկունք ծափում են ասես
Հովերի հետ խենթ
Ու հայացքներով հեզանազ լուսնին
Հրավերներ են «ուղարկում» պարի...