Բարեկամական երեք խորհուրդ նորապսակներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հերքում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Բարեկամական երեք խորհուրդ նորապսակներին

Վարդան Հակոբյան

Ղեկավարը

ՀԱՐՑ. - Եթե սիրուհիդ անտարբեր է խոսքիդ նկատմամբ, ինչ պիտի անել։

ՊԱՏԱՍԽԱՆ. - Ասա, որ քո սեփական կնոջը, ինչ-ինչ հմայքների համար, այնուամենայնիվ շատ եմ սիրում։

* * *

ՀԱՐՑ. - Եթե աչքդ հարեւանի կնոջ վրա է, կինդ էլ նկատում է, ինչ պիտի անես։

ՊԱՏԱՍԽԱՆ. - Պիտի անվերջ գժտության տեսարաններ սարքես կնոջդ գլխին, թե, իբր, խանդում ես, քանի որ ինքը բոլոր հարեւանուհիների մեջ ամենագեղեցիկն է։

* * *

ՀԱՐՑ. - Եթե սատանայի ձեռքն ես ընկել ամբողջ կյանքում ու քեզ տանջում է, ո՞նց պրծնել։

ՊԱՏԱՍԽԱՆ. - Աչքերդ փակիր ու պինդ շոյիր նրան, անընդհատ կրկնելով՝ հրեշտակս, հրեշտակս...