Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 2, համար 1, 1909)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 1, համար 2, 1908) Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 2, համար 1, 1909)

Բոդիլ Բյորն

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 2, համար 2, 1909)
[ 5 ]

Հայաստանից


(Քույր Բոդիլի նամակները մի քիչ հին են։ Բայց մենք ցանկանում ենք, որ «Կանանց առաքելության աշխատողներ»-ի մեր ընկերները ամբողջովին պատկերացնեն այն աշխատանքը, որը կատարել է քույր Բոդիլը Մուշում և դրա համար էլ ընդունել ենք նրա հաղորդագրությունները նրա աշխատելու հենց առաջին օրից)։

25—11—07 թվականի նամակներից հատվածներ։ Մուշը քաղաք է Բիթլիսի վիլայեթում, հայ բնակչության կենտրոնն է և մոտ 3000 տարվա պատմություն ունի։ Մուշի շրջակա 150 գյուղերում բնակչությունը [ 6 ] մեծ կարիքի մեջ է։ Այժմ այստեղ 50 երեխաների համար որբանոց է կառուցվում, որտեղ գործում է ժամանակավոր հիվանդանոց․ այստեղ հիվանդների եմ ընդունում ամեն օր ժամը 8-12։30։ Շատերն են գալիս այս կլինիկա՝ ներառյալ թուրքերը։ Շատ վատ տեսողություն ունեցող մի մարդ ամեն օր բուժում է ստանում և մեծ ուրախություն է տեսնել, թե ինչպես է նրա տեսողությունն օր օրի լավանում։ Նա ինքը շատ շնորհակալ է։ Գումար չեմ վերցնում դեղորայքի կամ բուժման համար, քանի որ ֆոն Դոբլերսը կարծում է, որ կառավարությունը խոչընդոտներ կստեղծի ինձ համար, որովհետև Կոստանդնուպոլսից դիպլոմ չունեմ։ Բազմազան նվերներ եմ ստանում՝ մեծ կենդանի սագ, կնոջ քանդակ, երկու սափոր խաղողի հյութ։ Օրերն այնքան արագ են թռչում։ Առավոտները զբաղված եմ հիվանդներին բուժելով, հետո գնում եմ որբանոց և դեղ պատրաստում, քանի որ այստեղի դեղատանը գրեթե ոչինչ չկա։ Ժամը 12։30 ճաշում ենք, 1-2-ը Աստվածաշունչ եմ կարդում, 2-3-ը հայերեն կամ թուրքերեն եմ կարդում և այնուհետև կեսօրին շարունակում եմ Մուշում այցելել հիվանդներին։ Իսկապես ամոթալի է տեսնել, թե հաճախ ինձ ինչքան քիչ են թույլ տալիս օգնել նրանց։ Այո՛, այս ուղղությամբ, իրոք, շատ աշխատանք կա անելու։ Բժիշկն այստեղ արագ կարող է ամբողջ բնակչության նվիրվածությանն ու վստահությանն արժանանալ։ Շատերը վիրահատության կարիք ունեն, բայց այստեղից Էրզրում 5 օրանոց ճանապարհ է․ այնտեղ մի ամերիկացի հմուտ բժիշկ կա։

Հաճախ ես բառացիորեն կարկամում եմ՝ հայացքս ամբողջովին առ Աստված։ Հիվանդները սարսափելիորեն ավելանում են․ եթե այսպես շարունակվի, չգիտեմ, թե ինչպես եմ մենակ հասցնելու։ Բժիշկ Ատկինսոնն ինձ շատ լավ փոշիներ ու հաբեր է տվել ոչ լուրջ հիվանդությունների համար։ Բայց շատ կարևոր է ճիշտ ախտորոշել։ Հաճախ, երբ շփոթված եմ և գլուխ չեմ հանում, Աստված զարմանալիորեն օգնում է ինձ։ Բուժում եմ Հայ առաքելական եկեղեցու ուսուցիչներից մեկի աչքերը, հուսով եմ նրան տեսնել ամեն չորեքշաբթի, խոսել և աղոթել նրա հետ։ Մտածում եմ մի սենյակ վարձել այստեղ՝ կլինիկայի մոտ, որովհետև այդքան էլ լավ չէ հիվանդներին ընդունել որբատանը և հուսով եմ՝ կկարողանամ կանանց հավաքել շաբաթը մեկ անգամ Աստվածաշնչի դասեր տալու համար։ Եթե միայն կարողանայի մեր միությունից ուսուցիչ գտնել, որը կօգներ նրանց կարդալ սովորել։

Ճնշող է տեսնել այդքան փոքր մերկ երեխաների, որոնք ապրում են աղքատիկ տներում ու որոնց մարմինը ծածկված է միայն կեղտոտ, հյուսված ճյուղերով․ նրանք նույնիսկ ձմռանը կոշիկ և գուլպաներ չունեն հագնելու։ Աստված մեծ է, այնքան սրտեր կան, որ ցանկանում են օգնել։

Շնորհակալություն բոլորին, ովքեր աղոթում են ինձ և իմ աշխատանքի համար։ Ջերմագին բարևներ իմ ընկերներից յուրաքանչյուրին Հիսուսի սիրով կապված ձեր քրոջից։

Բոդիլ Բյորն