Բոռը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մի օր անտառում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Բոռը

Վարդան Հակոբյան

Ես եւ Մաթոն
ԲՈՌԸ

Տզվզում է՝ ես եմ մեղուն.
Այդ խոսքով է ծաղկունքի հետ
Լեզու գտնում
        Անմեղանում,
Ամեն օր մի փեթակ մտնում։
Բայց մեղր չէր նա արարում,
Այլ տզվզում
                 փեթակներում
Եվ պատրաստի մեղր էր ուզում։
Կռվտոց էր՝ ուր մտնում էր,
Ուր ոտք դներ՝
Վռնդվում էր։
Ամբողջ օրը (ինչ բույն, ինչ բան)
Թափառում է անգործ, անբան,
Չհարցնես էլ, ինքն ասում է.
-Ես ամենից լավ մեղուն եմ,
Մեղուների մեծամեծն եմ...
Մեղուներն ինձ չեն ընդունում,
Դե, պարզ չէ՞, որ նախանձում են։