Ես եւ Մաթոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բոռը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ես եւ Մաթոն)

Վարդան Հակոբյան

Մաթոն օղու մասին
ԵՍ ԵՎ ՄԱԹՈՆ


Ես ընդամենը երկու ձեռք ունեմ։
Նայում եմ նրանց ու խղճում ձախիս
                        Նվազ է մի քիչ,
Դե, ես ինչ անեմ,
Մոտ է իմ սրտին։
Սիրտս ամեն ինչ մոտ է ընդունում,-
Սիրտ ունենալն ավելորդ բան է։
Ես ընդամենը երկու ձեռք ունեմ,
Իսկ ուրիշները գուցե... ավելին,
Այ, ասենք՝ Մաթոն,
Մի ձեռքը նրա Կուքունց Գիգոն է,
Իսկ մյուս - ձեռքը
Խանումն է Դերունց,
Երրորդ եւ չորրորդ ձեռքերը նրա՝
                Սանոն ու Վանոն։
Իսկ սի՞րտ։ Ո՞ւմ է պետք։
Սիրտ ունենալն ավելորդ բան է։
Մաթոն վերցնում է բոլոր ձեռքերով,
Նրա ձեռքերը երկար են այնքան՝
Վերցնելու համար...
Նա ոչ մի ձեռքով ոչինչ չի տալիս,
Այդպիսի ձեռքի
Հաստիքներ չունի։
Խեղճ, անմեղ Մաթո,
Տեսել եմ հեռվից ու զրուցել եմ,
Աչք ունենալն ավելորդ բան է,
Իսկ թե տեսել եմ,
Իմ նյարդերն են արդեն ավելորդ։
Ես ընդամենն ունեմ երկու ձեռք,
Դրանք էլ քեզ տամ, պրծնեմ, Մաթո...
-Բայց քո ձեռքերը իմ ինչին են պետք,
Ինձ ձեռնտու չեն,- ասում է Մաթոն...
Ախ, Մաթո, Մաթո...