Jump to content

Գազել տխրության

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գազել տխրության
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 35)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 111)։

Գազել տխրության


Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիշատակին


Ակնթարթներ կան քո կյանքում, որ ներկա եմ եղել,
Կան էլ՝ ինչ-ինչ պատճառներով բացակա եմ եղել։

Հետո ինքս ինձ քարին տվել, տառապել եմ երկար,
Քանզի ցավիդ հոգով, տենդով միշտ վկա եմ եղել։

Հետո եկել՝ հողակոշտդ ես գրկել եմ ամուր,
Հողաշերտիդ՝ մի տխրության հուշաքար եմ եղել։

Թեև դաժան ճակատագրի մռայլ քմայքներին
Ճարահատյալ իմ տխրությամբ միշտ անճար եմ եղել։

1990, Դոլանլար