Գայլը մի օր Տեսնում է, որ Հովիվները դանակներով Կտրատում են մի գեր ոչխար, Իսկ շները լուռ, անվըրդով Թափվել են վար, Գռմռում չեն, Մռմռում չեն: Գայլը հեռվից ի՜նչ է ասում. — Կոտորվիք դուք... ի՜նչ վայնասուն Կհանեիք դուք խմբովի, Թե այդ բանը ես անեի: