Jump to content

Գարնան անձրեւից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Գարնան անձրեւից գետը վարարել
                         Ու մի շիվ պոկել,
Տանում է իր հետ։
Եվ այդ պղտորված գետի երկայնքով
Կանաչ ծառերը այնպե՜ս են շարվել,
Կռացել գետին,
Ձեռքերը մեկնել,
Որ թվում է, թե ուր որ է խեղդվող
Այդ փոքրիկ շիվը կհանեն գետից...