Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Գարնան հոտը փռվեցավ,
Իմ պարտեզը ծաղկեցավ,
Վարդենիի շուքի տակ
Սոխակի ձայն լսվեցավ։
5
Ողջ գիշեր մինչ լուսածագ,
Նստած վարդի ծառի տակ
Կըհորինե անդադար
Շարականներ բյուր տեսակ.
Երգե՛, երգե՛, խեղճ թռչուն,
10
Քանի չի անցել գարուն.
. . . . . . . . . . . . . . . . . . .
Երբ որ կուգա բարի աշուն։
|
|
|
|