Jump to content

Մի՞թե կարծում են, որ մենք...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 237 ]



Մի՞թե կարծում են, որ մենք չենք տեսնում
Ինչպես թուրք ազգը մեզի ատում է,
Խուլ չենք՝ չի լըսենք, որ նա անդադրում
Հայի անունը միշտ նախատում է.
     5 Աստված վըկա, որ մենք խուլ ու կույր չենք,
     Այդ ատելությունն մենք խիստ լավ գիտենք.
        Ավա՜ղ, ի՞նչ անենք։

Մի՞թե մեր սիրտը չի տըրորվում միշտ,
Երբ որ տեսնում ենք թուրքին ամբարիշտ՝
10 Ական փորում է մեր սուրբ կրոնի տակ,
Կուզե Սուրբ Աթոռն դարձնել փըլատակ...
      Աստված է վըկա՝ հայքըս հիմար չենք,
      Այդ նենգ մեքենան խիստ պարզ տեսնում ենք.
         Ավա՜ղ, ո՞ւմ ասենք։

15 Մի՞թե կարծում են, որ մենք չենք դիտում,
Որ թուրքը չուզե բախտը հայ մարդուն,
Հարկով խըլում է մեր արդար փողը,
Զորով տիրում է հայերուս հողը։
      Աստված է վըկա՝ այդ ամեն զրկանք
      20 Խըղճուկ հայերըս խիստ լավ հասկացանք,
         Որի՞ն գանգատ տանք։

Մի՛թե չենք տեսնում մենք նենգ թուրքերին՝
Ինչպես խաբում են մեր խեղճ հայերին,
Վարդ են տալիս մեզ՝ մեջը թույնով լի,

[ 238 ]

25 Նոցա ջահի լույսն էլ է գարշելի...
     Այդ ամեն պատրանք խորունկ ըզգացինք,
     Աղեխարշ աչքով ազգովին լացինք՝
        Բերան չի բացինք...

Կուգա ժամանակ,— և այն հեռի չէ՛,
30 Թուրքն յուր վատ գործեն շատ պիտ ամաչե...
Հայք կընտելանան պատվել հայ անձը,
Թուրքի ձեռք չեն տալ բերների սանձը,
     Չարը բարիեն կըսովրին զատել,
     Բըռնավորների գործերը զատել
        35 Ու միշտ գանգատել։

Բայց ե՞րբ կլինի այդ։ Ասեմ քեզ մեկին.
Երբ հայը սրտանց սիրե յուր հային,
Շըլացնող ցոլքե ապշելե դադրի,
Ոսկի սարերու հույսե չի պատրի,
     40 Հայ դըպրոցումը հայ վարժապետե
     Որդոց կրթըվիլ իրար խըրատե—
        Հայապես դատե։

Կեցցեն դըպրոցներ, որ ի Հայաստան,
Կեցցե սուրբ Ուխտը մեր Արարատյան,
45 Կեցցեն լըրագիրք մեր տըպած ի Վան,
Կեցցե՜ գաղթություն ի Վասպուրական...
     Թուրքերը մեզի խաբեցին շատ շատ,
     Էլ չի տանք նոցա մեր սերն ու հավատ,
         Եվ կլինենք ազատ։