Կարծես մեկն ինձ շշնջում է. - Երթի մեջ սպասում ենք: Դու պիտի գնաս, Որ գանք: Չծնվածներն են... Ինձ շտապեցնում Ու խորհուրդ տալիս: - Իսկ ես երազում էի,- Մտմտում եմ ես, Ձեր գործն հեշտացնել, Գեթ մի քար դնել Ձեր իսկ տան պատին...