Jump to content

Հեռավոր օրերի մարդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ողջո՜ւյն, հեռավո՛ր օրերի մարդ:
Ես ծնվել եմ քեզանից առաջ:
Հիմա ապրում եմ աշխարհում:
Հետո էլ չեմ լինի:
Տագնապում եմ քեզ համար:
Պաշտպանի՛ր քեզ
Ժամանակի հրդեհից:
Ինքս անզոր եղա...
Ների՛ր մեղապարտիս...