Jump to content

Գեղջկուհու մորմոքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՂՋԿՈՒՀՈՒ ՄՈՐՄՈՔԸ.


Ինձի երկինք ասաց սիրի՛ր,
Բերեց ծաղիկն ինձ համբոյր.
Հովն էլ ասաց—հէ՛չ մի՛ տխրիր
Ու սէր երգեց ինձ բլբուլ:

Աղբիւրն ասաց—առաւօտ վաղ
Արի՛ գիրկս՝ հարիդ տես,
Մշուշն ասաց—աղջիկ չքնաղ
Ահա՛ քեզ քօղ հարսի պէս:

Խոր ձորակն ինձ տեղ տուեց,
Որ եարիս հետ թագնուեմ.
Պաղ վտակը մրմունջ հանեց
Որ մեր ձայնը չլսեն...

Բայց մատնեցին մեզ չարքե՛րը
Գիւղը խօսեց մեզ վրայ...
Ֆալջին ասաց մեր աստղերը
Իրար հէ՛չ չեն մօտենայ...

Ու ափուիս իքաց տուին.
Ա՜խ... ծամերս քաշքշեց.
Ատած տղին ինձ հարս արին,
Կարմի՛ր օրս խաւարեց...

Չէ՞ որ երկինք ասաց—սիրի՛ր,
Բերեց ծաղիկն ինձ համբոյր.
Հո էլ ասաց հէ՛չ մի՛ տխրիր
Ու սէ՛ր երգեց ինձ բլբուլ: