Jump to content

Գետի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԵՏԻ ԱՆՈՒՆԻՑ


Ինձ համբուրում են ափերս հիմա
Եվ ալիքներիս համբույրը առնում՝
Քանի վարար եմ...
Բայց թե պակասեց իմ ջուրը մի քիչ,
Գիտեմ, առաջին քարը հունիս մեջ
Իմ ափերից է միայն ընկնելու,
Եվ իմ ափերն են
Երկու կողմերից ճամփաս նեղելու։