Jump to content

Հավքի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՎՔԻ ԱՆՈՒՆԻՑ


Այն փոքրիկ ճյուղը,
Որին դու կանգնել, երգում ես հիմա,
Քո երգով ինչ-որ բողբոջ է, արդյոք,
                       արձակում, ասա,
Կամ թե զգում է երգերդ այնպես,
Ինչպես զգում է ծանրությունը քո՝
Իր պարզ, թրթռուն շյուղերի վրա: