Jump to content

Գիշերակաց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԻՇԵՐԱԿԱՑ


Բառերն այնքան են բռնաբարվել,
որ մարդ ամաչում է երկու տող գրել։
Բայց ես ժամանակի ավուր տարածքներից պոկած
ու դեռ չպղծված պահեր եմ բերում ձեզ։

Ես ասում եմ՝ հաստատ,
որ ուրիշ,
բոլորովին ուրիշ վայրից եմ գալիս՝
                անհայտ-ընդերքներում երկրի,
եւ դեռ ոչ ոք եղել այնտեղ, ուր գնում եմ։

Խավարը թանձրանում է հնձից հետո.
մենակ թողնված արտերի տխրությամբ է պարուրվում՝
իրիկնակալի ոսկե մղեղը վրան։

Գիշերաթախիծը դանդաղ սողոսկում է լեռան ճեղքերը,
որտեղից գարնանը ծաղիկներ կելնեն՝ ամբողջոին լուսե։
Աշխարհակալ մութն այնքան է խտացել հորիզոնում,
որ չի երեւում Դիոգենեսն անգամ՝ իր վառած ճրագով։