Jump to content

Գութ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 266 ]

ԳՈԻԹ



Երեխի փորը շատ էր, շատ քաղցած,
Հայրը շուկայից չէր վերադարձած,
Հայրը հինգ րոպե էլի ուշացավ,
Երեխի քաղցը ավել սաստկացավ։

Հայրը շուկայում կես ժամ որ մընաց,
Երեխին գըտավ սովեն թալկացած...
Ապա ի՞նչ անեն խեղճ տղայք Վանում,
Որ ամիսներով քաղցած են մընում...
Որ տեսնես, տըղա, դու հացի երես,
Վանի եղբարքդ միշտ միտըդ բերես։