Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վանիչկային շատ են գովում,
Որ լավ աշակերտ է նա,
Որ ֆրանսերեն վարժ է խոսում,
Ճանաչում է Եվրոպա։
Բայց մայր լեզու հայրենի
Մեջը մունջ է ու տըգետ,
Չի ճանաչում Հայաստանի
Ո՛չ մի քաղաք, ոչ մի գետ...
Ո՛չ մարդ, կըկու է քու Վանյան,
Որ սեփական չունի բուն.
Թութակ է քու գոված տըղան,
Որ չը գիտե յուր լեզուն։
|
|
|
|