Jump to content

Գրաբարի դասագիրք/Առակ սերմնահանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
24․ ԱՌԱԿ ՍԵՐՄԱՆԱՀԱՆԻՆ (Մատթ․ ԺԳ․ 1-10)

1Յաւուր յայնմիկ ելեալ Յիսուս ի տանԷն՝ նստաւ առ ծովեզերն։ 2Եւ ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչև մտանել նմա ի նաւն և նստել, և ամենայն ժողովուրդն կայք առ ծովեզերքն։ 3Եւ խօսԷր ընդ նոսա բազումս առակօք և ասԷր․ 4«ահա ել սերմնահան սերմանել, և ի սերմանելն իւրում՝ Էր որ անկաւ առ ճանապարհաւ, և եկն թռչուն երկնից և եկեր զնա։ 5Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ առ ի չգոյԷ հիւթոյ երկրին․ 6ի ծագել արևու՝ տապացաւ, և զի ոչ գոյին արմատք՝ չորացաւ։ 7Եւ այլն անկաւ ի մԷջ փշոց, և ելին փուշքն և հեղձուցին զնա։ 8Եւ այլն անկաւ յերկիր բարի և տայր պտուղ՝ Էր որ հարիւրաւոր, էր որ վաթսնաւոր, և Էր որ երեսնաւոր։ 9Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ։ 10Եւ մատուցեալ աշակերտքն ասեն ցնա, «ԸնդԷ՞ր առակօք խօսիս ընդ նոսա»։